Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2022

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար 2017

2016-12-07

Սիրով տեղեկացնում ենք, որ 2017թ. հունվարի 8-16-ը Հայաստանի շախմատի ակադեմիան կազմակերպում է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված ՖԻԴԵ-ի 11-րդ կարգի շրջանային մրցաշար:

Մրցաշարը խոստանում է լինել հետաքրքիր և ուշագրավ, քանզի մեկ հարկի տակ միմյանց դեմ պայքարելու են ուժեղագույն և խոստումնալից պատանի շախմատիստներ Հայաստանից և արտերկրից: Նրանք են՝ ՄՎ Ստանիսլավ Բոգդանովիչը Ուկրաինայից, ՄՎ Դմիտրի Գորդիևսկին  և ՄՎ Դավիթ Պառավյանը Ռուսաստանից, ՄՎ Վոյտեխ Պլատը Չեխիայից, ՄԳ Վահապ Սանալը Թուրքիայից, ՄԳ Ռոբերտ Աղասարյանը, ՄԳ Հովիկ Հայրապետյանը, ՄՎ Վահե Բաղդասարյանը, ՄՎ Արման Միքայելյանը և ՖՎ Արամ Հակոբյանը Հայաստանից: 

Խաղերի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել մրցաշարի պաշտոնական կայքէջի Live Games և Live Stream բաժիններում: 

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC