Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2022

Կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը

2018-01-11

Հունվարի 9-ին և 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին և 2-րդ տուրերը: Կայացած երկու տուրերից հետո շրջանային մրցաշարի աղյուսակը 2 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստ, Իրանը ներկայացնող գրոսմայստեր Փարհամ Մաղսուդլուն, ով առաջին տուրում հաղթել է Վադիմ Մոիսեենկոյին, իսկ երկրորդում ուժեղ է գտնվել Նիկիտա Մորոզովից: Առաջատարից կես միավորով հետ են մնում երեք շախմատիստ՝ Հայաստանը ներկայացնող Արամ Հակոբյանը, Ռուսաստանի ներկայացուցիչ Կլեմենտի Սիչովը և լեհ Լուկաշ Յարմուլան: Մրցաշարին մասնակցող մեր մյուս երեք պատվիրակները հաջող չեն մեկնարկել. Հովիկ Հայրապետյանը վաստակել է 0.5 միավոր, իսկ Արտաշես Մինասյանը և Արման Միքայելյանը իրենց ակտիվում դեռ միավորներ չունեն:
Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ տուրը:

3-րդ տուրի զույգեր.

ՄՎ Նիկիտա Մորոզով​ – ՄՎ Վադիմ Մոիսեենկո
ՄՎ Կլեմենտի Սիչով – ՄԳ Փարհամ Մաղսուդլու
ՄՎ Արամ Հակոբյան – ՄԳ Արման Միքայելյան
ՄԳ Արտաշես Մինասյան – ՄԳ Հովիկ Հայրապետյան
ՄԳ Վոլոդիմիր Վետոշկո – ՄՎ Լուկաշ Յարմուլա

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC