Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2022

1-ին տուրի տպավորիչ պահերը

2020-01-10

Կայացավ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 1-ին տուրը: Ամենարագն ավարտվեց Վիկտոր Մատվիիշեն – Ստեֆան Պողոսյան պարտիան: Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստը անհաջող խաղաց սկզբնախաղում, ստացավ վատ դրություն, իսկ 15-րդ քայլին թույլ տվեց կոպիտ վրիպում, որից անմիջապես օգտվեց հակառակորդը և հանգիստ իրացրեց նյութական առավելությունը:

Եվգենի Լևին - Զուրաբ Ստուրուա պարտիայում ստացվեց  թագուհու գամբիտի հայտնի տարբերակներից մեկը, խաղն անցավ հավասար պայքարում և 20-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Արթուր Դավթյան - Հովիկ Հայրապետյան պարտիայում կիրառվեց թագուհու գամբիտի ժամանակակից տարբերակներից մեկը, սևերին հաջողվեց սկզբնախաղից դուրս գալ հակախաղի լավ հնարավորությամբ, սակայն 20...Ձd7անճշտությունը թույլ տվեց սպիտակներին 21.e4 ուժեղ քայլով ճեղքել կենտրոնը և ստանալ բավականին լուրջ առավելություն: Արդեն վատ դիրքում սևերը թույլ տվեցին երկրորդ անճշտությունը, որը ճակատագրական էր:

Պլատոն Գալպերին – Աննա Սարգսյան պարտիայում խաղացվեց Իսպանական պարտիայի բաց տարբերակը։ Սևերը կարող էին 17․․․Նad8  քայլի միջոցով պայքարել դիրքում առկա միակ բաց գծի համար և հավասարեցնել դիրքը, սակայն նախընտրեցին 17․․․Նfe8 քայլը, որից հետո առավելությունը անցավ սպիտակներին։ Հետագայում սպիտակները չկարողացան իրացնել իրենց դիրքային առավելությունը և 47-րդ քայլին կողմերը համաձայնվեցին ոչ-ոքի։  

Տուրի ամենադիտարժանը Դավիթ Շահինյան – Արմեն Բարսեղյան պարտիան էր, որում կիրառվել էր Բենոնիի պաշտպանության սուր տարբերակներից մեկը: 14-րդ քայլին սևերը չկարողացան գտնել f5 քայլը, որից հետո դեռևս կարելի էր պայքարել հավասարության համար, խաղալով 14․․․b6 հայտնվեցին ծանր դրությունում։ Այնուհետև սպիտակները իրագործելով տվյալ դիրքերի համար տիպիկ հանդիսացող e5 ճեղքումը ստացան որակի առավելություն։ 24․․․Փa4?? կոպիտ վրիպումը արագացրեց սպիտակների հաղթանակը։ 25. Ձe5 - Նe5 26. Թb4! 1-0

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC