Շվեյցարական
Մրցաշար
ChessAcademy.am
Yerevan, Armenia
9-17 January
2022

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

2022-01-13

Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը: Երեկ տեղի ունեցավ շրջանային մրցաշարի 4-րդ տուրը, որն անցավ շատ հետաքրքիր և լարված պայքարում:

Մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող Պետրով նիկիտայի և Օհանյան Էմինի պարտիայում հանդիպեց շատ հետաքրքիր և ուսուցողական նավակային վերջնախաղ, որտեղ Նիկիտան ցուցադրելով բարձր վարպետություն՝ հասավ հաղթանակի:

Առաջին և երկրորդ տուրերում անհաջողության մատնված պարսիկ Ալավի Սեյեդ Ջավադը 4-րդ տուրում սև խաղաքարերով կարևոր հաղթանակ տոնեց մրցաշարում հաջող մեկնարկած Մակարյան Ռուդիկի նկատմամբ:

4-րդ տուրից հետո մրցաշարը միանձնյա գլխավորեց Սերգեյ Լոբանովը, ով Դանիելյան Վահեի  հետ խաղում հենց սկզբնախաղից տիրեց առավելությանը և հասցրեց այն տրամաբանական ավարտի՝ դառնալով միանձնյա առաջատար, իսկ Դավթյան Արթուր - Հարապետյան Հովիկ պարտիայում հաջողությունն ուղեկցեց Արթուրին, ով տոնելով իր 2-րդ անընդմեջ հաղթանակը՝ բարելավեց իր մրցաշարային դիրքերը:

Օգտակար հղումներ





Կազմակերպիչներ





Developed by LAB64 LLC